21 հունվարի 2010 - 14:34 AMT
Հայաստանը Գերմանիայից 100 մլն եվրո կստանա 2010 թվականին
Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի իր նիստում հավանություն է տվել «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2009/2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այդ համաձայնագրով նախատեսվում է շուրջ 100 մլն եվրո տրամադրել Հայաստանին:

Նշված միջոցներից, ըստ նրա, 20 մլն եվրոն կհատկացվի հիփոթեկային վարկավորման ծրագրին, 22 մլն եվրոն` Որոտանի ՀԷԿ-ի կասկադի բաղադրիչներից մեկի ծրագրի շարունակմանը, 18 մլն եվրո` վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, 40 մլն եվրո` համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ միջոցներ կուղղվեն բնապահպանական ոլորտի ծրագրերի իրականացմանը: