1 փետրվարի 2002 - 22:28 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ԱԽԱԼՔԱԼԱՔ-ՂԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Փետրվարի սկղբին Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Հանդիպման անցկացման նախաձեռնող է հանդես եկել Թուրքիայի տրանսպորտային գերատեսչության ղեկավարը: Նախատեսվում է քննարկել Ղարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հարցը: Նոր երկաթուղու շինարարությունը Անկարայի քմահաճույքն է, որը կտրականապես հրաժարվում է Թբիլիսի եւ Բաքու բեռնափոխադրումների համար օգտվել արդեն գոյություն ունեցող Էրզրում-Գյումրի երկաթուղուց: Ինչպես հայտնի է, այդ երկաթուղային հատվածի շահագործումը ենթադրում է նվազագույն տրանսպորտային ծախսեր: Էրզրում- Գյումրի ճանապարհին բավականին ուշադրություն է հատկացվում ՏՐԱՍԵԿԱ ծրագրով, որը նախատեսում է գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում: Նոր մայրուղու շինարարությունը, որը կնստի 800 միլիոն դոլար, նպատակ է հետապնդում մեկուսացնել Հայաստանը: Ինչին դեմ են հանդես գակիս միջազգային կազմակերպությունները եւ գերտերությունները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: