«Շիրակը» ընկերական հանդիպում անցկացրեց «Գանձասարի» հետ

PanARMENIAN.Net - «Շիրակ» (Գյումրի) եւ «Գանձասար» (Կապան) ֆուտբոլային ակումբները ընկերական հանդիպում անցկացրեցին, 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակը»: Գոլ հարվածեցին Արա Մկրտչյանը (հարձակվող) եւ Արման Մարգարյանը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ինքը գոհ է իր սաների խաղից: «Մարզումների ժամանակ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ֆիզիկական վարժություններին եւ «Գանձասարի» հետ հանդիպմանը իմ ֆուտբոլիստները պայքարում չէին զիջում մրցակիցներին»,- ասաց Բիչախչյանը:



Հաջորդ ընկերական հանդիպումը «Շիրակը» «Գանձասարի» հետ կանցկացնի հունվարի 27-ին:



«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1958 թվականին Լենինականում (Գյումրի): Մինչ այդ քաղաքում արդեն կար մեկ թիմ, որի անվանումները պարբերաբար փոխվել են («Սպարտակ», «Դինամո», «Ստրոիտել» եւ վերջում «Կրասնոե զնամյա»): «Շիրակը» հիմնվել է քաղաքապետարանի կողմից: Թիմը գոյատեւում է ղեկավարության հաշվին եւ հանդես էր գալիս Լենինականի /Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Մարզադաշտն ու ակումբը քաղաքապետարանի սեփականությունն են հանդիսանում: Առաջնության մասնակիցների թվում լինելու ընթացքում, «Շիրակը» գործնականում խաղացել է ԽՍՀՄ-ի միայն երկրորդ լիգայում: 1991 թվականին թիմն իր հովանավորության տակ վերցերց Գյումրու մի խումբ էնտուզիաստների: ԽՍՀՄ այն առաջնությունում, որը վերջինը դարձավ ինչպես «Շիրակի», այնպես էլ ԽՍՀՄ առաջնության պատմության մեջ, թիմը գրավեց 2-րդ տեղը հանրապետական գոտու երկրորդ լիգայում: «Շիրակը» Հայաստանի չեմպիոն է եղել 1992, 1994, 1995, 1999թթ., Հայաստանի արծաթե մրցանակակիր 1993, 1995/96, 1997, 1998, 2002թթ., 2000 եւ 2003 թթ. Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր է, Հայաստանի սուպերգավաթակիր (1997, 2000, 2003թթ.):



«Գանձասար» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1963թ. Կապան քաղաքում: Ակումբը խաղում է Հայաստանի Պրեմիեր Լիգայում: Նախքան հայկական ֆուտբոլի էլիտայում հայտնվելը ակումբը ստիպված եղավ երկու տարի ծախսել` խաղալով Առաջին դիվիզիոնում: 2006-ին ակումբը մուտք գործեց Պրեմիեր Լիգա: «Գանձասարը» նաեւ «Գանձասար-2» անունը կրող փոխանորդ թիմ ունի, որը խաղում է Առաջին դիվիզիոնում: 2008 թվականի սեզոնում ակումբն առաջին անգամ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները: «Գանձասարը» Հայաստանի ՍՍՀ չեմպիոն է (1989, 1991թթ.) Հայաստանի Առաջնության բրոնզե մեդալակիրն է (2008թ.):
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---