21 հունվարի 2010 - 17:46 AMT
ՀԲ. Համաշխարհային տնտեսության վերականգման հետ մեկ տեղ, զարգացող երկրները կանգնած են ֆինանսավարկային սուղ միջոցների առջեւ
Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2010» զեկույցի համաձայն` համաշխարհային տնտեսության վերականգնումը, թեեւ արդեն ընթացքի մեջ է, սակայն դանդաղելու է տարվա վերջում` ֆիսկալ խթանի ազդեցության նվազմանը զուգընթաց, իսկ զարգացող երկրները կանգնած են ֆինանսավարկային սուղ միջոցների խնդրի առջեւ:

Զեկույցում կանխատեսվում է, որ գլոբալ ճգնաժամը կհանգեցնի ֆինանսավորման եւ զարգացման մոդելների վերափոխման` առաջիկա 10 տարիների ընթացքում:

Ինչպես սպասվում է, 2009 թ-ի 2.2% կրճատումից հետո, 2010-ի ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.7%, եւ 3.2% 2011 թ-ն: Զարգացող երկրների համար 2010 թ-ն հեռանկարում կգրանցվի համեմատաբար վստահ տնտեսական աճ 5.2%, եւ 5.8% 2011 թ-ն, համեմատած 2009 թ-ի 1.2% ցուցանիշի հետ:

Համաշխարհային առեւտրի ծավալը, որը 2009 թ-ն նվազել էր 14.4%, ըստ կանխատեսումների 2010 թ-ն կաճի 4.3%, եւ 6.2% 2011 թ-ն: