1 փետրվարի 2002 - 22:36 AMT
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՎԵՏ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ
Հայաստանի Ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների Ինստիտուտի աշխատակիցները մշակել են նոր սերնդի լուսավորիչ սարքավորումներ, որոնք հինգ անգամ շահավետ են ժամանակակից նմանատիպ սարքավորումներից: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալության թղթակցին ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, հայ գիտանականների նոր մշակումները ունեն մի շարք առավելություններ: Այսպես, նրանց ճառագյթման սպեքտրալ բաշխումը առավելապես մոտեցված է արեւայինին, ինչը հնարավորություն է տալիս առարկաները դիտարկել իրենց բնական գույներով: Տեխնոլոգիան չափազանց պարզ է, ինչը եւ կապահովի հոսքային արտադրության դեպքում դրանց ցածր ինքնարժեքը: Ընդ որում դրանք սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան գոյություն ունեցողները: Ինստիտուտի մասնագետների գնահատմամաբ` սարքավորումները թույլ կտան ավելացնել Երեւան քաղաքաի փողոցների լուսավորումը հինգ անգամ` սպառելով նույնքան էլեկտրաէներիգիա: Ինստիտուտում մշակված լուսավորող սարքերը կարող են ունենալ օգտագործման լայն շրջանակներ` նկարահանման հարթակների եւ այլ տարածքների լուսավորում, բնակելի օբյեքտների փողոցների, օդանավակայանների թռիչքա-վայրէջքային գոտու լուսավորում: Դեռեւս ինստիտուտի լաբորատորիաներում հավաքվում են փորձնական նմուշները, իսկ առաջին չափաքանակը ինստիտուտի աշխատակիցները մտադիր են նվիրաբերել Մեղրի քաղաքաին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: