Հայաստանը կարող է լավագույնս օգտագործել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները21 հունվարի 2010 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Չխոսելով Ադրբեջանին ցուցաբերած Թուրքիայի բացահայտ տնտեսական եւ ռազմաքաղաքական աջակցության մասին, մենք եւս մեկ անգամ ականատես եղանք այդ երկու երկրների միջեւ ռազմավարական փոխհարաբերությունների դասական օրինակին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի նոր պահպանողական շարժման ղեկավար Էդվարդ Աբրամյանը: Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումից հետո նույնիսկ, Թուրքիան, ռիսկի դիմելով, իրեն միջազգային կազմակերպությունների հարվածի տակ է դնում` հայտարարելով, որ առանց ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման խոսք չի կարող լինել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին: «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Մոսկվան ցանկանում է խուսափել մեղադրանքներից` գազը քաղաքական նպատակներով օգտագործելու վերաբերյալ, սակայն առանց իր հեղինակությանը որեւէ վնաս հասցնելու, կարող էր հայտարարել, որ հաշվի առնելով իր ռազմավարական դաշնակցի երկկողմանի շրջափակումը, Հայաստանի համար զիջումներ է կատարում գազի գների հարցում», - նշել է Էդվարդ Աբրամյանը: Նրա խոսքերի համաձայն, այս հարցում Հայաստանի իշխանությունները եւս մեծ գործ ունեն անելու: Այս հարցում Երեւանը չի օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի Մոսկվային համոզի գազի սակագները գոնե մի քիչ փոխել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) - 1923 թ. առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության կարծիքը, ԿԿ Կովկասի բյուրոն որոշում է ընդունում ԼՂՀ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ ներգրավելու մասին եւ ձեւավորում է ԼՂ ինքնավար Մարզ: 65 տարի անց ԼՂԻՄ-ում սկիզբ է առնում ազգային շարժում, որը պահանջում էր մայր հայրենիքին` Հայաստանին վերամիավորում: Սակայն ԽՍՀՄ իշխանությունները չեն աջակցում ժողովրդի ցանկությանը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվե, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ ձեւավորվում է ԼՂՀ առաջին կառավարությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ |