Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերություններն ամրապնդել21 հունվարի 2010 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են անցյալ տարվա ընթացքում եվրաինտեգրման Հայաստանի քաղաքականության հաջողությունների մասին եւ գոհունակություն հայտնել, որ Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման գործնական քայլերը: Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` ընկերակցության համաձայնագրի մշակումը, ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մտքի արտոնագրերի տրամադրման հեշտացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Եվրոպական միություն (ԵՄ) -Եվրոպական 27 պետությունների միավորում, որը ստորագրել է Եվրոպական միության մասին պայմանագիր: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ է, որն ունի միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություն եւ մեծ դեր է խաղում այդ հարաբերություններում: ԵՄ նախագահը իր պաշտոնը վեց ամիս գրավում է ռոտացիայի ճանապարհով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |