22 հունվարի 2010 - 14:50 AMT
Հայաստանում 1,2% չափով տնտեսական աճը համեստ, բայց իրական ցուցանիշ է
«2010 թվականին Հայաստանում 1,2% չափով տնտեսական աճի ցուցանիշը իրական թիվ է, չնայած բարդ է ասել, թե արդյոք դրան կհասնենք, թե կգերակատարենք»,- ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ աճն ինքնին շատ համեստ է, որովհետեւ փոխվել է հիմքը. այն նվազել է, քանի որ 2009 թվականին ՆՀԱ-ն նվազեց մինչեւ 15%:

Սերգեյ Կապինոսն ավելացրեց նաեւ, որ ծանր ճգնաժամի պայմաններում ԵԱՀԿ-ն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը` երկրի տնտեսության վրա ճգնաժամի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար, մասնավորապես միջազգային փորձագետների մասնակցությամբ զանազան ֆորումներ կազմակերպվեցին, որոնց ժամանակ փորձագետները կիսվում էին իրենց տեսությամբ, գնահատականներով ու վերլուծությամբ, ինչպես նաեւ կոնկրետ լուծումներ էին առաջարկում: «Ինձ թվում է, որ այդ կարծիքներին ականջ դրեցին, բացի դրանից կառավարությունն ինքը մոբիլիզացրել իր ռեսուրսները ճգնաժամը հաղթահարելու համար»,- ընդգծեց նա:

Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրված է 1,2% չափով, գնաճը` 4+/-1,5%: