Հայաստանը Պատանեկան ամառային օլիմպիական խաղերի 3 ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - 2010թ. օգոստոսի 14-26-ին Սինգապուրում կանցկացվեն պատանեկան ամառային օլիմպիական առաջին խաղերը: Ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ:



Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) հատկացրել է (ըստ մարզաձեւերի) սահմանափակ տեղեր:



Ձյուդոյի մրցաշարին կմասնակցի Դավիթ Ղազարյանը (Վանաձոր, 60 կգ): Նա վարկանիշը ձեռք է բերել 2009թ. Եվրոպայի (3-րդ մրցանակակիր) եւ աշխարհի (5-րդ տեղ) պատանեկան առաջնություններում: Ծանրամարտի մրցումներում հանդես կգան երկու մարզիկներ` Թաիլանդում 2009թ. կայացած աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով:



Սինգապուրյան խաղերի ուղեգիր ձեռք բերելու նպատակով Հայաստանի մարզիկները կշարունակեն մասնակցել նաեւ մյուս մարզաձեւերի վարկանիշային մրցումներին (բռնցքամարտ, հրաձգություն, մարմնամարզություն եւ այլն): 2012 թ. Ավստրիայի Ինսբրուկում նախատեսված են պատանեկան ձմեռային օլիմպիական առաջին խաղերը:-
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---