22 հունվարի 2010 - 18:03 AMT
Հայաստանը պետք է հաստակ ներկայացնի իր ազգային շահերը միջազգային հանրությանը
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայտարարության ետեւում գործողություն է թաքնված: Եթե միջազգային հարաբերությունների շրջանակներում Ռուսաստանի վարչապետը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կապվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, ապա դա չի երաշխավորում, որ այդ երկու գործընթացները չեն կապվի: Այդ մասին այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր սպառնալիքները ու քանի դեռ ընթանում է Մադրիդյան սկզբունքների թարմացման գործթընթացը, երաշխիք չկա, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ:

Մելիքյանն իր հերթին ասաց, որ համաձայն է Ռուսաստանի վարչապետի հայտարարության հետ: Նրա խոսքով, Թուրքիան միշտ էլ փորձում է կապել այդ երկու գործընթացները: Ընդ որում, նա նկատեց, որ գերտերությունների առաջնորդներն արդեն բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կապված լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ:

Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:

«Մադրիդյան սկզբունքներն» ընդունվել են 2007թ. նոյեմբերին ԵԱՀԿ գագաթնաժողովում եւ պարունակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ առաջարկները: Մադրիդյան սկզբունքների մանրամասները հրապարակված չեն:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 1992թ. մայիսի 15-ին Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը Տաշքենդում հավաքական անվտանգության մասին պայմանագիր ստորագրեցին (ՀԱՊ): Ադրբեջանը պայմանագիրը ստորագրեց 1993թ. սեպտեմբերի 24-ին, Վրաստանը` 1993թ. սեպտեմբերի 9-ին, Բելառուսը` 1993թ. դեկտեմբերի 31-ին: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին: ՀԱՊԿ անդամ երկրներ են` Հայաստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Բելառուսի Հանրապետությունը (1993թ. դեկտեմբերի 31-ից), Ղազախստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ղրղզստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ռուսաստանի Դաշնությունը (1992թ. մայիսի 15-ից), Թաջիկստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից), Ուզբեկստանի Հանրապետությունը (1992թ. մայիսի 15-ից մինչեւ 1999թ. ապրիլի 2 եւ 2006թ. օգոստոսի 16-ից):

Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:

1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է:

Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա: