Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկեց Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքումքննարկվելեն հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---