23 հունվարի 2010 - 15:47 AMT
Արձանագրությունների դեմ հանդես եկող կուսակցությունները պայմանավորվել են առաջիկա գործողությունների մասին
Հունվարի 23-ին ՀՅ Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում կայացավ հայ-թուրքական Արձանագրությունների դեմ համախմբված քաղաքական կուսակցությունների հերթական հավաքը:

Հավաքի ընթացքում քննարկվեցին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, առկա իրավիճակը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաեւ հետագա համատեղ քայլերի վերաբերյալ, հաղորդում է ՀՅԴ ԳՄ լրատվական բաժինը: