Թուրքիան Հայաստանի կառավարությունից պահանջում է իրավաբանական բացատրություն23 հունվարի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բացատրության կարիք ունի այն մասին, թե արձանագրությունների վրա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Գործարարների հայ-թուրքական միության համանախագահ Քահան Սոյակը` մեկնաբանելով արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումը եւ այդ առթիվ Թուրքիայում առաջացած հակազդեցությունը: Նրա խոսքերի համաձայն, Թուրքիայում ոչ ոք չգիտի, թե ինչ իրավաբանական ուժ ունի Հայաստանի ՍԴ որոշումը: «Թուրքիային Հայաստանի իշխանությունների իրավաբանական բացատրությունների կարիքն ունի, այլ ոչ քաղաքական հայտարարությունների», - ասել է Քահան Սոյակը: Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ Թուրքիայի գործարարները ցանկանում են, որպեսզի արձանագրությունները կարճ ժամանակահատվածում վավերացվեն, առանց ձգձգումների: «Մենք երկու երկրների իշխանություններին կոչ ենք անում` այս հարցի շուրջ չստեղծել խնդիրներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցերին, քանի որ այս հարցերի քննարկումները զարգացման չեն տանի մեզ», - ասել է Քահան Սոյակը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից միջորդ է հայ-թուրքական բանակցություններում: Ստորագրված փաստաթղթի համաձայն, երկու երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանը: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրությունները ճանաչվում են ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |