Մոսկվան հույս ունի, որ Սոչիում կայանալիք բանակցությունները առաջխաղացում կունենան

PanARMENIAN.Net - Մենք հույս ունենք, որ Սոչիում կայանալիք երեք նախագահների հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության գործում տեղի կունենա առաջխաղացում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահի վարչության ղեկավար սերգեյ Նարիշկինը:

«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Այդ թվում քննարկվել է նաեւ Սոչիում կայանալիք գագաթնաժողովը, որը նվիրված է ղարաբաղյան խնդրին», - նշել է Նարիշկինը:

Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, հաղորդում է Նովոստի-Ադրբեջանը:



Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ն Սոչիում:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---