31 հունվարի 2002 - 22:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կառավարությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, վերացվել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնը: Ստեղծվել է «առանց պորտֆելի նախարարի» նոր պաշտոն, որը պետք է զբաղվի արտադրական ենթակառուցվածքների տարածքային կառավարման հարցերով: Մեկ այլ հրամանագրով, նախագահը Հովիկ Աբրահամյանին նշանակել է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ազտվել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնից: Զավեն Գեւորքյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարաի պաշտոնից: Դավիթ Զադոյանը, որին նախագահը ազտել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից, նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: