18 հունիսի 2003 - 19:23 AMT
ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆՈՐԱՑՎԱԾ ԿԱԶՄՈՎ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանը կներկայացնեն ՀՀ նորընտիր խորհրդարանի պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ Արմեն Ռուստամյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, հունիսի 23-ին, ամենայն հավանականությամբ, նրանք կմասնակցեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: