21 հունվարի 2002 - 22:30 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ Է
Ադրբեջանում կրկին էներգետիկ ճգնաժամ է սկսվել: Վերջին մի քանի օրերի ընթացքում Բաքվի մի քանի շրջանների բնակելի թաղամասերում էլեկտրաէներգիա չի մատակարարվում: Ադրբեջանի մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մատակարարման համար պատասխանատու կառույցների ղեկավարները պնդում են, որ էլեկտրականության անջատումների պատճառը էլեկտրացանցերի անսարքությունն է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: