17 հունվարի 2002 - 22:38 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԽՏՐԱԿԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամերիկայի Հայկական Համագումարը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմին Թուրքիայի կողմից Հայաստանի քաղաքացիների համար սահմանված խտրական անցագրային ռեժիմի վերացմանը աջակցելու համար: Նախօրեին անցագրային ռեժիմի մեղմացման վերաբերյալ Անկարայի որոշման կապակցությամբ հանդես են եկել կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը, որոնք համոզված են թե «անցագրային սահմանափակումների կիրառումը Հայաստանի քաղաքացիների հանդեպ լուրջ սխալ էր Թուրքիայի կառավարության կողմից»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: