16 հունվարի 2002 - 22:20 AMT
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
2002 թվականի ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի կունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանության թանգարանի հանդիսավոր բացումը: Շենքը, որտեղ կբացվի թանգարանը, գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ: Այն գնվել է անցյալ տարվա փետրվարին յոթ միլիոն 250 հազար դոլարով: Այդ գումարը նվիրաբերել են մի քանի հայ բարերարներ, որոնց թվում Ամերիկայի Հայկական համագումարի վարչության անդամ Անուշ Մաթեվոսյանը եւ այդ կազմակերպության ցմահ հոգաբարձու Քերի Քաֆեսչյանը: Շենքի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան տասը հազար քառակուսի մետր: Այժմ շարունակվում են վերակառուցման աշխատանքները, որը ղեկավարում է հատուկ հանձնաժողովը: Վերանորոգման ավարտից հետո կսկսվի էքսպոզիցիայի ձեւավորումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: