16 հունվարի 2002 - 22:21 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ
Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ճշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները: Նրա տվյալներով միջնորդները կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու փետրվարի վերջին: Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երեք երկրների մայրաքաղաքներով շրջայց կատարելուց հետո, խաղաղարարները մտադիր են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թե որ երկրում կկայանա բանակցությունների հերթական փուլը դեռեւս հայտնի չէ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: