5 փետրվարի 2010 - 20:25 AMT
Նաիրա Զոհրաբյան. Ադրբեջանը չի հերքում իր կատարած վանդալիզմը


Հայկական պատվիրակության կողմից ԵԽԽՎ ղեկավարությանը «21-րդ դարի վանդալները« փաստագրական ֆիլմի տրամադրումից հետո, ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը եւս ինչ-որ փաստաթղթեր է տրամադրել Վեհաժողովին: Այդ մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, այդ փաստաթղթերում Հուսեյնովը հերքում է Ադրբեջանի գործած վանդալիզմը, սակայն փորձում է համոզել ԵԽԽՎ-ին, որ ոչնչացվել է ոչ թե հայկական մշակութային ժառանգությունը, այլ ալբանականը: Պատգամավորը նշել է նաեւ, որ այժմ նա տեղեկանք է պատրաստում այդ իրադարձությունների մասին` ԵԽԽՎ ներկայացնելու նպատակով:

ԵԽԽՎ նստաշրջանում հայկական պատվիրակությունը Վեհաժողովի բոլոր անդամներին նյութեր էր տրամադրել Բաքվում հայկական ջարդերի մասին: Դրանց թվում էր նաեւ «Սովորական ցեղասպանություն. Բաքու, 1991թ. հունվար» եւ «21-րդ դարի վանդալները» ֆիլմերը, որ պատմում են մշակութային ցեղասպանության մասին:

Միջնադարի հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում , որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, կանոնավոր բնույթ է կրել: Գոյություն է ունեցել 6000-10000 խաչքար: Անգլիացի ճանապարհորդ եւ դիվանագետ Ալեքսանդր Ռոդեսը, նկարագրելվ այցելությունը Ջուլֆա 1648թ., ասում է 10 000 լիովին կանգուն խաչքարերի մասին: 20 դարի սկզբին գերեզմանոցում կար 6 000 խաչքար, երեք եկեղեցի եւ մատուռ: 1915թ. սեպտեմբերին դրանք ուսումնասիրել եւ լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Արտաշես Վրույրը, ուսանող Գրիգոր Աղամալյանի օգնությամբ` խաչքարերի թիվն այդ ժամանակ 2100 էր: 1971-73թթ. գերեզմանոցն ուսումնասիրել է պատմաբան Արգամ Այվազյանը, որը 2707 խաչքար է հաշվել: Նա բաժանել է խաչքարերը խմբերի` վաղ շրջանի-9-15դարեր, անցումային շրջանի-15-16թթ., եւ վերջին, «ամենավառ խումբը»,-16-րդ դարից մինչեւ 1604թ., որոնք աչքի են ընկնում փորագրիչների բարձր վարպետությամբ: 2005-2006թթ. Ջուլֆային հին հայկական եկեղեցին ամբողջովին ոչնչացվել է: Այնտեղի խաչքարերը ավիրվել են ծանր տեխնիկայի օգնությամբ, իսկ հայկական գերեզմանոցի տարածքը վերածվել է հրաձգարանի: Ըստ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, համաձայն արեւմտյան ԶԼՄ-ների եւ հայկական աղբյուրների, հուշարձանները ոչնչացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: