25 հունվարի 2010 - 17:14 AMT
ՀՀԿ փոխնախագահ. Ռոբերտ Քոչարյանը Իրան չէր մեկնել լուծելու տարածաշրջանային հարցերը


Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի տեղակալ, ՀՀ ՍԴ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ նախկին նախագահները քաղաքականությամբ են զբաղվում: «Բոլոր ժողովրդավարական երկրներում նախկին նախագահները զբաղվում են քաղաքականությամբ: Եթե ՀՀ երկրորդ նախագահը նույնպես որոշի զբաղվել արտաքին քաղաքականությամբ, ապա դա միանգամայն նորմալ է»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցին` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ դա մասնավոր այց էր, եւ ՀՀ երկրորֆ նախագահն Իրան չէր մեկնել լուծելու տարածաշրջանային հարցերը:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է 1998թ. մարտի 30-ից 2008թ. ապրիլի 9-ը: Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) առաջին նախագահն է: Ներկայումս Ռոբերտ Քոչարյանը խոշորագույն ռուսական «Սիստեմա» Բաժնետիրական Ֆինանսական Ընկերության Տնօրենների խորհրդի անդամն է: