25 հունվարի 2010 - 19:30 AMT
ՀՀԿ-ն եւ ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցության համաձայնագիր կստորագրեն


Հունվարի 26-ին ժ.12.00 Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) համատեղ հայտարարությունը «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով համահայկական ամենամյա մրցույթի մեկնարկի մասին:

Կստորագրվի երկկողմ Համագործակցության համաձայնագիր:

Համահայկական մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները (կրթօջախ, լրատվամիջոց, համայնքային կառույց, հայագիտական կենտրոն, ստեղծագործական խումբ), որոնց գործունեությունը միտված է Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովմանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսը ՀՀԿ հիմնվել է 2003 թ-ն Մոսկվայում: Կոնգրեսի նպատակն է միավորել ողջ հայությունը հանուն ազգային շահերի: