25 հունվարի 2010 - 19:32 AMT
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 27 տոկոսով


Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 27 տոկոսով 2008թ. թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1466,8 մլրդ դրամ:

Արտահանման ծավալը 2009թ. հունվար-դեկտեմբերին կրճատվել է 34 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 256,7 մլրդ դրամ: Ներմուծումը նշված ժամանակահատվածում կրճատվել է 25,3 տոկոսով` կազմելով 1210,1 մլրդ դրամ:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 953,4 մլրդ դրամ: