5 փետրվարի 2010 - 15:00 AMT
Շախմատի «Աերոֆլոտ օփըն» մրցաշարին կմասնակցի 22 հայ շախմատիստ


22 հայ շախմատիստ կմասնակցի «Աերոֆլոտ օփըն» մրցաշարին, որը կանցնի փետրվարի 9-17-ը Մոսկվայում:

Գլխավոր մրցաշարին` A1-ին կմասնակցեն Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը: Սերգեյ Գրիգորյանը կներկայaցնի Ռուսաստանը, իսկ Յուրի Հայրապետյանը` Ուկրաինան:

Մրցաշարi A 2 խմբին կմասնակցեն Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը (երկուսն էլ ՌԴ-ից):

Բոլոր պարտիաները կկսվեն 16:00-ին Երեւանի ժամանակով:

«Աերոֆլոտ օփըն» -ը շախմատի մրցաշար է, որը 2001թ. ի վեր անց է կացնուն «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ավիաընկերությունը, «Շախմատի ֆեդերացիաների ասոցիացիան» եւ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան: