25 հունվարի 2010 - 20:34 AMT
Իրանի ԱԳ նախարարը Հայաստանի մի շարք ղեկավարների հետ հանդիպումներ կունենա


Հունվարի 26-ին աշխատանքային այցով Երեւան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին` մասնակցելու հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին:

Այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետի, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: