25 հունվարի 2010 - 20:49 AMT
Հայաստանի շախմատի առաջնության 3-րդ տուրի բոլոր առաջատարները պարտվել են 4-րդ տուրում


Հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրը: Հայաստանի 70-րդ առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ, որոնցից 9-ը ներկայացնում են Երեւանը, իսկ 1-ը` Գյումրին: Առաջնությունն անցնում է շրջանակային համակարգով:

Չորրորդ տուրի պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`

Տիգրան Քոթանջյան-Ռոբերտ Հովհաննիսյան 1:0
Դավիթ Պետրոսյան-Արթուր Չիբուխչյան 0,5:0,5
Զավեն Անդրեասյան-Դավիթ Քալաշյան 1:0
Տիգրան Անդրեասյան-Հրանտ Մելքումյան 1:0
Ավետիք Գրիգորյան-Արտաշես Մինասյան 1:0:

Հիշեցնենք, որ առաջնությունում առաջին 5 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-9-րդ տեղերը զբաղեցրածները` «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին:

Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:

Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում: