25 հունվարի 2010 - 22:02 AMT
Նուշիկ Մելքոնյան. «Մանկատների խնդիրը դա ոչ միայն կառավարության խնդիրն է, այլ նաեւ մեզնից յուրաքանչուրինն է»


«Գյումրիի մանկատների առողջական լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխա կվիրահատվեն», - Երեւանում կայացած մամալո ասուլիսում հայտարարել է «NUNYOS» հայ-շվեդական հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Նուշիկ Մելքոնյանը: Նրա խոսքերով, կազմակերպության նպատակն է օգնել երեխաներին, մասնավորապես մանկատների սաներին:

Նա նաեւ հայտնել է, որ Գյումրիի 3 մանկատների 120 սան անցան հոգեբանական թեստ «Բնությունը երեխաների աչքերով» թեմայով:

«Նրանք ննկարներ նկարեցին, որոնք ուղարկվեցին շվեդական հոգեբաններին, որպեսզի մենք ստանանք երեխաների հոգեբանական պատկերը: Դա մեզ շատ օգնեց ճանաչել երեխաներին եւ նրանց ներքին աշխարհի խնդիրները: Դրանից հետո ստեղծվեց 120 երեխաների նկարներով «Բնությունը երեխաների աչքերով» ամսագիրը», որը հանվելէ վաճառքի 10.000 դրամով», - ասել է նա: