5 փետրվարի 2010 - 10:57 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. 9 հաշվապահ որակավորման հավաստագիր է ստացել


Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 28 դիմորդներից 13-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: