4 փետրվարի 2010 - 16:30 AMT
Թուրքերի 55% հավատում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորությանը


Metropol ինստիտուտի (Անկարա) կողմից անցկացված սոցիալական հարցման տվյալների համաձայն, թուրքերի 55% հավատում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման հնարավորությանը: 2009 թվականի հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 48%: Այդ մասին հաղորդում է ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյանը:

Հարցման համաձայն, թուրքերի 69%, որոնք օժանդակում են Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցությանը (AKP), ասացին, թե հավատում են, որ որոշ զինվորականները մասնակցում են հեղաշրջման պատրաստմանը: Հարցվածների 37%, որոնք Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) կողմնակիցներն են, նշել է, որ ռազմական հեղաշրջման նախապատրաստությունը շարունակվում է:

Հունվարին թուրքական Taraf թերթը հրապարակեց մի հոդված, որում պնդում է, որ երկրում ազդեցիկ բանակը, որը երեք անգամ հեղաշրջում է կատարել 1960 թվականից ի վեր, հեղաշրջման ծրագիր էր մշակում 2003 թվականին: Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ այն ժամանակ նախապատրաստված ծրագիրը` Sledgehammer («Կռան»), նախատեսում էր երկրում լարվածության խթանում, Ստամբուլի երկու մզկիթներում ուրբաթօրյա նամազի ժամանակ պայթյունների կազմակերպում եւ արտակարգ դրության սահմանում: Ստամբուլում պայթյունների համար պատասխանատվությունը ենթադրվում էր բարդել Քրդական բանվորական կուսակցության (PKK) եւ «Ալ-Կայեդայի» վրա: Պայթյուններ պետք է կազմակերպվեին նաեւ Fenerbahce մարզադաշտում եւ Burhan Felek մարզահամալիրում: