11 հունվարի 2002 - 22:22 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՏԵՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ՄՈՒՏՔԸ ԻՆՏԵՐՆԵՏ
«Լրագրողներ առնց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է քսան երկրների ցուցակ, որոնց կառվարությունները արգելքներ են ստեղծում Ինտերնետ մուտք գործելու հարցում: Ցանկում ընդգրկված է նաեւ Ադրբեջանը: «Ինտերնետի թշնամիներ» ճանաչված երկրների ցուցակում են նաեւ` Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Իրաքը, Կուբան, Լիվիան, Սուդանը, Վյետնամը, Սյերա Լեոնեն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: