4 փետրվարի 2010 - 15:25 AMT
Բյուրեղավանում մեկնարկել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը


Փետրվարի 4-6-ը Բյուրեղավանում կանցկացվի Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, մրցաշարի առաջին օրը կմասնակցի 51 մարզիկ: «Մարզիկները ներկայացնում են Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Բյուրեղավանը», ասել է Մադոյանը:

Սպորտային սուսերամարտը` ծակող զենք է 90-ից մինչեւ 110 սմ երկարությամբ, եւ 500 գրամ քաշով: Մարզիկի դաստակը պաշտպանված է 12 սմ տրամագծի գարդայով: Ծակոցները գրանցող սարքը չի գրանցում 0,025 վայրկ տեւողություն չունեցող հարվածները: Անվավեր են ձեքերին, ոտքերին եւ դիմակին հասցված հարվածները: