26 հունվարի 2010 - 20:15 AMT
Հայաստանը կմասնակցի Ջավախք-Բաթումի ճանապարհի շինարարությանը


«Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած տնտեսական հարցերով հանձնաժողովի միջկառավարական նիստի ժամանակ քննարկվել է Ջավախքից Բաթումի տանող ճանապարհի վերականգնման հարցը: Այդ հարցը Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագրի մասն է կազմում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հայ-վրացական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Բադալյանը:

Նրա խոսքերի համաձայն, ծրագիրն արդեն իրականացման գործընթացում է եւ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը: «Քանի որ ճանապարհը հիմնականում անցնում է Վրաստանի տարածքով, հետեւաբար, նա պետք է մեծ ակտիվություն ցուցաբերի: Որոշակի մասնակցություն պետք է ունենա նաեւ հայկական կողմը: Արդեն հայկական կողմի համար ստեղծվել է համապատասխան միջկառավարական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի այդ հարցով», - հաղորդել է Բադալյանը: