26 հունվարի 2010 - 20:47 AMT
Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնը մտադիր է աշխատել ավելի բաց


Առավել իրավասու վերլուծական կենտրոններից մեկի կոչումը պարտավորեցնում է մեզ ձգտել ավելիին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:

Հետխորհրդային տարածքում առավել իրավասու վերլուծական կենտրոններից էին ճանաչվել ղրղզական «Հասարակական քաղաքական ինստիտուտը», «Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնը», ուկրաինական «Ռազումկովի կենտրոնը» եւ հայկական «Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնը»: