27 հունվարի 2010 - 13:44 AMT
«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդ «Հաղթենք միասին»


Հունվարի 26-ից մինչեւ ապրիլի 30-ը «Յունիբանկ»-ը կընդունի նոր ավանդատեսակ` «Հաղթենք միասին»: Այս ավանդը ներդրած հաճախորդների միջեւ ամռանը կկայանա նվերների խաղարկություն, որի գլխավոր մրցանակը Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտի հրավիրատոմսն է: Դեպի Գերմանիա ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը:

«Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է 365 օր ժամկետով ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է ՀՀ դրամի դեպքում 11,5%, ԱՄՆ դոլարի եւ եվրոյի դեպքում, համապատասխանաբար, 9% եւ 8%: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 300 հազար դրամ կամ 1000 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարումն իրականացվում է ավանդատուի ցանկությամբ` ավանդի գործողության ժամկետի վերջում կամ ամեն ամիս: Ավանդատուներին ընձեռվում է նաեւ օվերդրաֆտի ստացման հնարավորություն` ներդրված գումարի 80%-ի չափով:

Գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդես է գալիս միջին քաշային կարգում: Նա IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոնն է: WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային առաջնության տիտղոսակիր է, ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալի դափնեկիր: Արթուր Աբրահամն պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերան սկսել է 2003թ.` մենամարտելով գերմանացի Ֆրենկ Կարի Ռոտի դեմ, որի ծառայողական ցուցակում այդ պահի դրությամբ կար մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ մեկ պարտություն:

Առաջին տիտղոսային մենամարտն Աբրահամն անց է կացրել Նադեր Համդանի դեմ` պրոֆեսիոնալների շրջանում WBA վարկածով միջին քաշային կարգում միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար: Դա 13-րդ մարտն էր Աբրահամի կարիերայում, որտեղ նա հաղթեց 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: Հետագայում նա երեք անգամ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: 2005թ, վերջում IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը թափուր հայտարարվեց` գործող չեմպիոն Ջ.Թեյլորի տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու պատճառով: