Երեւանի ու Թբիլիսիի միջեւ օդային հաղորդակցությունը կվերսկսվի 2010 թվականի փետրվարի 10-ին

PanARMENIAN.Net -
«Արմավիա» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ չվերթների իրականացումը դադարեցրեց 2010 թվականի հունվարի 15-ին: «Թբիլիսիի հետ օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվեց դրա շահութաբեր չլինելու պատճառով: Այդ չվերթը 3 մլն դոլարի վնաս հասցրեց անցյալ տարվա 10 ամիսների ընթացքում»,- այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բագդասարովը: Այդ ուղղությամբ առաջին չվերթն ավիաընկերությունը կատարել էր 2009 թվականի մարտի 14-ին:



Այդ կապակցությամբ նա հաղորդեց, որ «Արմավիան» Թբիլիսիի օդանավակայանի ղեկավարությանն է դիմել մաքսն իջեցնելու առաջարկով, որը կազմում է 21 եվրո յուրաքանչյուր ուղեւորի համար: «Այժմ մեզ հաղորդեցին, ոչ Թբիլիսիի օդանավակայանը իջեցրել է մաքսը, եւ եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա փետրվարի 10-ին մենք կվերսկսենք այդ չվերթը»,- ավելացրեց ընկերության սեփականատերը:



Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին:



Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Ինքնաթիռների շարժակազմը բաղկացած է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է ավելին քան 700 հազար ուղեւոր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---