Աշխարհի գավաթի մրցաշարի ութերորդ մասնակիցը կլինի Սկանդինավիայի հավաքականը

PanARMENIAN.Net -
Ուզբեկստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել փետրվարի 13-14-ին Երեւանում կայանլիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը: Ուզբեկստանը պետք է գրավել Ադրբեջանի հավաքականի տեղը, որը հրաժարվել է մասնակցել Երեւանում կայացած առաջնությանը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել առաջնության մամուլի գծով պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը, Ուզբեկստանի հավաքականը մասնակցելում է միջազգային մրցաշարի եւ չի հասնցնի ժամանել Երեւան: «Փոխարենը Երեւան կժամանի Սկանդինավիայի հավաքականը, որտեղ հիմնականում կլինեն մարզիկներ Շվեդիայից եւ Դանիայից»,-ասել է Քալանթարյանը:



Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը տեղի կունենա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 13-14-ը: Կմասնակցեն Հայաստանը, ՌԴ-ն, Իրանը, Վրաստանը, Կուբան, Հունգարիան, Սկանդինավիայի հավաքականն ու Թուրքիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---