9 հունվարի 2002 - 22:28 AMT
ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ
Վերջին տարիներին, ՄԱԿ-ի փորձագետների տվյալների համաձայն, Հայաստանում արձանագրվել է աղքատության մակարդակի իջեցում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, 2001 թվականին ծայրահեղ անապահով քաղաքացիների թիվը 1998 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է հինգ տոկոսով: Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Միրզախանյանի խոսքերով` 1997-98 թվականներին ծայրահեղ անապահով ընտանիքները կազմում էին հանրապետության ընտանիքների ընդհանուր թվի 11-12 տոկոսը, իսկ 2001 թվականի տվյալներով դրանց թիվը չի գերազանցում 6-7 տոկոսը: Նշենք, որ ՄԱԿ-ի չափանիշների համաձայն, ծայրահեղ անապահով ընդունված է համարել այն ընտանիքները, որտեղ ամենօրյա եկամուտը չի գերազանցում 1 դոլարը յուրաքանչյուր անդամի հաշվարկով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: