28 հունվարի 2010 - 12:37 AMT
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը կրկին Հայաստանի հարկատուների ցուցակի առաջատարն է


Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է երկրի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Առաջատարների ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որը 2009թ. 18 մլրդ 414 մլն դրամ հարկ է վճարել, ինչը 3 տոկոսով ավելի է 2008թ. ցուցանիշից` 17 մլրդ 881 մլն դրամ:

Երկրորդ տեղում է «Ալեքս-Գրիգ» ընկերությունը, որը բյուջե է մուծել 16 մլրդ 120 մլն դրամ: 2008-ին ընկերությունը վճարել էր 12 մլրդ 535, ինչը պակաս է գրեթե 29 տոկոսով:

Երրորդ տեղում է «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ՎիվաՍել-ՄՏՍ), որը վճարել է 15 մլրդ 916 մլն դրամ: Անցյալ տարի ընկերությունը առաջատարի դիրքում էր` վճարելով 30 մլրդ 796 մլն դրամ: