2 փետրվարի 2010 - 21:36 AMT
ԵԽԽՎ համազեկուցողները պնդում են, որ Հայաստանում անհապաղ բարեփոխումներ կատարվեն


«Հայաստանի իշխանությունները 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները պետք է անհապաղ իրականացնեն», - հայտարարել են Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլոմբիեն`անցյալ շաբաթ ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի նիստի ժամանակ:

«Եթե բարեփոխումները, որ առաջարկել էր ժամանակավոր հանձնաժողովը այն դրույթների համաձայն, որոնք բովանդակում են ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերը, բարեխղճորեն կատարվեն, հնարավորություն կտա բազմակոմանիորեն ուսումնասիրելու այն իրավիճակները, որոնք հանգեցրին 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերին», - հայտարարել են համազեկուցողները:

Նրանք ընդգծել են, որ անհապաղ պետք է իրականացվեն հատկապես ոստիկանությանը եւ ընտրական օրենսգրքին վերաբերող բարեփոխումները:

Համազեկուցողները հայտարարել են, որ նամակ են ուղղելու Հայաստանի խորհրդարանին` խնդրանքով, որպեսզի մինչեւ 2010 թ. մարտի 17-ը Մոնիտորինգային կոմիտեին ներկայացնեն այդ բարեփոխումների աշխատացանկը:

Ճանապարհային քարտեզին կից համազեկուցողները մտադրություն ունեն նաեւ բարձրացնել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ այլ խնդիրներ, որոնց մասին իշխանություններից բացատրություն են պահանջել: