9 հունվարի 2002 - 22:24 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ «ՉՍՐՓԱԳՐՎԱԾ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Բաքվի պետական «Ադրբեջան» հրատարակչությունը հրաժարվել է տպագրել «Մուխալիֆյաթ» թերթը` խախատելով խմբագրության հետ կնքված պայմանագիրը: Հրատարակչության մոնտաժման արտադրամասում գործում է ոչ պաշտոնական գրաքննություն, որի հիմնական խնդիրն է Հեյդար Ալիեւի լուսանկարների «երիտասարդացումը»: Նույնը, «գրաքննողները» փորձեցին անել «Մուխալիֆյաթ» թերթում եւ փոխարինել Հեյդար Ալիեւի եւ նրա եղբոր Ջալալի լուսանկարները 10-15 տարվա վաղեմության լուսանկարներով: Սակայն, բախվելով խմբագրության աշխատակիցների դիմադրությանը, հրատարակչության աշխատակիցները հրաժարվել են տպագրել թերթը: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ի նշան բողոքի նման սանձազերծության դեմ, թերթի աշխատակիցները նախատեսում են այսօր մեկօրյա գործադուլ եւ պիկետ անցկացնել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: