2 փետրվարի 2010 - 20:44 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Ha/He» լրագրողական մրցույթի պարգեւատրման արարողությունը


Փետրվարի 2-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկական թատրոնում տեղի ունեցավ ամենամյա «Ha/He» լրագրողական մրցույթի պարգեւատրման արարողությունը:

Մրցույթը հայտարարվել է Հայաստանում Բրիտանական խորհրդի (ԲԽ) կողմից «Wo/men in Politics» ծրագրի շրջանակներում երեւանյան ԵԱՀԿ գրասենյակի հետ համատեղ: Հայաստանում մրցույթը անց է կացվում երկրորդ անգամ:

Մրցույթի նպատակն է խրախուսել լուսաբանման գործունեությունը, կանանց հաջողությունները եւ նվաճումները քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում:

«Մեր կարծիքով, Հայաստանում կանանց դերը թերագնահատված է: Հայաստանը փոքր երկիր է, եւ մարդկանց ներուժը շատ կարեւոր է քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Այդ նպատակով ԵԱՀԿ-ն անցկացնում է շատ միջոցառումներ, որպեսզի շտկի այդ իրավիճակը», - ասել է լրագրողներին երեւանյան ԵԱՀԿ գրասենյակի նախագահ Սերգեյ Կապինոսը:

Հեռուստատեսային ժանրում սահմանվել է 2 հաղթող, տպագիր հոդված` 4 հաղթող, ինտերնետ հոդված` 2 հաղթող, բլոգ հոդված` 3 հաղթող, ռադիոնյութ` 2 հաղթող, առեւտրային գովազդ ժանրում iCON-ը եւ VivaCell-ը ստացել են գլխավոր մրցանակը եւ «Ha/He» արծաթե պարգեւը:

Բրիտանական խորհուրդը (British Council) Մեծ Բրիտանիայի կառավարության ոչ նախարարական դեպարտամենտ է, որը զբաղվում է բրիտանական մշակույթի տարածմամբ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Բացի Մեծ Բրիտանիայից ԲԽ-ն գործում է 110 երկրների 215 քաղաքներում: Աշխատակազմը գերազանցում է 8 հազար մարդ: Անգլիայի կառավարությունը հովանավորում է խորհուրդը 1/3-ով, եկամուտների մնացած մասը` խորհրդի սեփական միջոցներն են: Ամեն տարի խորհրդին կից 1 միլիոնից ավելի մարդ անցնում են անգլերեն լեզվի իմացության թեստեր:

ԲԽ-ը մասնագիտանում է ուսումնական գործունեության վրա: Խորհուրդը հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 1934 թ-ն:

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:

Նախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):

ԵԱՀԿ-ի մասնակից պետություններն են` Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:

Համագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:

1992 թ-ի հունվարի 30-ից Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին: 2010թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը Հունաստանից անցավ Ղազախստանին: