2 փետրվարի 2010 - 17:51 AMT
Գագիկ Ծառուկյան. Մեզ համար լավ արդյունք կլինի, եթե Հայաստանը Օլիմպիական խաղերում ընդգրկվի լավագույնների տասնյակում


21-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Կանադայի Վանքուվեր քաղաքում փետրվարի 12-28-ը: Հայաստանից Օլիմպիական խաղերին կմասնակցեն Քրիստինե Խաչատրյանը եւ Սերգեյ Միքայելյանը` դահուկներ, Անի-Մաթիլդա Սերեբրյակյանը եւ Արսեն Ներսիսյանը` լեռնադահուկային մարզաձեւ: Պատվիրակությունը կմեկնի փետրվարի 5-ին:

Փետրվարի 2-ին լրագրողների եւ մարզիկների պատվիրակության հետ հանդիպեց ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գ.Ծառուկյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանը:

«Ձմեռային մարզաձեւերը այնքան էլ զարգացած չեն մեր երկրում: Եվ մենք ոսկե կամ արծաթե մեդալներ չենք ակնկալում: Մեզ համար լավ արդյունք կլինի, եթե Հայաստանը Օլիմպիական խաղերում ընդգրկվի լավագույնների տասնյակում»,-ասել է Ծառուկյանը:

ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հավաստագրեր է հանձնել հայկական պատվիրակության անդամներին: