2 փետրվարի 2010 - 12:59 AMT
«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը կմասնակցի «SOCHI SOCCER CUP» մրցաշարին


Փետրվարի 2-ին «ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը, որտեղ հանդես է գալիս ՀՀ հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, մեկնում է Սոչի` «SOCHI SOCCER CUP» մրցաշարին մասնակցելոի նպատակով:
Ակումբի կազմում Սոչի կմեկնի 24 ֆուտբոլիստ, այդ թվում նաեւ Գոհարյանը:

Փետրվարի 4-ին բելառուսական ակումբն իր առաջին խաղը կանցկացնի Վիեննայի «Աուստրիայի» հետ: Հաջորդ հանդիպումները կլինեն չեխական «Վիկտորիայի» եւ Սոչիի «Ժեմչուժինայի» հետ:

Փետրվարի 5-ին տեղի կունենա 3-րդ տեղի համար խաղը, իսկ փետրվարի 6-ին կլինի եզրափակիչը:
Մրցաշարի ավարտից հետո Գոհարյանի ակումբը հավաքների կմեկնի Թուրքիա` փետրվարի 7-14-ը Բելեկ քաղաքում: Փետրվարի 14-ին ստուգողական խաղ կանցկացնի Բուխարեստի «Ստյաուայի» հետ, որտեղ հանդես են գալիս ՀՀ հավաքականի անդամներ Արտավազդ եւ Արման Քարամյանները:

«ԲԱՏԷ» ֆուտբոլային ակումբը բելառուսական ակումբ է Բորիսով քաղաքից: Թիմը հիմնվել է 1973թ., վերսկսել է գործել 1996թ.: Առաջին բելառուսական ակումբն է, որ անցել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային փուլերը: «ԲԱՏԷ»-ն Բելառուսի բազմակի չեմպիոն է` 1999, 2002, 2006, 2007, 2008թթ., արժաթե մրցանակակիրն էր 1998, 2000, 2003, 2004թթ. եւ բրոնզե մրցանակակիրն էր 2001թ.: Ակումբը եղել է նաեւ երկրի գավաթի մրցաշարի հաղթողը 2006թ.: