28 հունվարի 2010 - 17:21 AMT
Պետությունը պետք է հոգա արցախյան պատերազմի վետերանների մասին


«Արցախյան պատերազմի վետերաններին անհրաժեշտ է տրամադրել որոշակի արտոնություններ», - ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի հիմնադիր, ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսանդր Մինասյանը:

Նրա խոսքերով, արցախյան պատերազմի վետերանների հանդեպ պետության նմանատիպ մոտեցումը երիտասարդ սերնդի մոտ կնպաստի հայրենասիրության բարձրացմանը: