28 հունվարի 2010 - 17:53 AMT
ԱՄՆ-ում կանցկացվի դասախոսություն, որը նվիրված կլինի հայկական ազգային երաժշտական գործիք` դուդուկին


Փետրվարի 4-ն հայկական գրադարանի եւ Ամերիկայի թանգարանի (ALMA) սրահում տեղի կունենա «Հայկական դուդուկը, եւ մշակութային քաղաքականության ազդեսությունը խորհրդային ժամանակներից մինչ մեր օրերը» դասախոսությունը: Դասախոսությունը կանցկացնի ALMA-ի աշխատակից, տնօրեն Ջոնաթան ՄակՔլոումը:




Ջոնաթան ՄաքՔլոումը ALMA-ի գիտաշխատող է: Իր գործունեությունը ընդգրկում է մի քանի ոլորտ` էթնոերաժշտություն, պատմական երաժշտություն, թանգարանների եւ արվեստների պատմության ուսումնասիրություն:

Դուդուկ (ծիրանափող)` հայկական փողային երաժշտական գործիք է, որը իրենից փող է ներկայացնում 9 անցքերով երկակի ծվանով: Տարածված է Կովկասյան, Մերձավոր Արեւելքի եւ Բալկանյան թերակղզու ժողովրդների շրջանում: