Հայաստանում տեղի կունենա զարգացող երկրների հետ գործարար հարաբերությունների հաստատմանը նվիրված սեմինար

PanARMENIAN.Net -
Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը` որպես Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության մասնագիտացված գործակալություն, եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում են «Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթաց, որը տեղի կունենա 3 օր` փետրվարի 3-ին, 4-ին եւ 5-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամում, հաղորդում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամլո ծառայությունը:



Դասընթացի նպատակն է զարգացնել եվրոպական տարբեր երկրներում տնտեսական գործունեություն ծավալող կամ ծավալել պատրատվող ընկերությունների կարողությունները, որպեսզի իրենց ընկերությունը պատշաճ ներկայացնեն, գործարար կապեր հաստատեն, տվյալ երկրների գործարար հաղորդակցման առանձնահատկություններից օգտվեն եւ թիրախային շուկաներում առաջխաղացում ցուցաբերեն: CBI ծրագրերի համակարգող, ԻՏՁՄ ներկայացուցիչ Վահան Հովսեփյանի խոսքերով` դասընթացից հետո մասնակիցները հաջողությամբ կտիրապետեն գործարար հաղորդակցման մշակութային առանձնահատկություններին, հաղորդակցման հմտություններին եւ կկարողանան այդ առանձնահատկություններն ու հմտություններն արդյունավետ կիրառել գործնականում:



Դասընթացը կվարեն Էլեոնոր Բրեյկելը` Միջմշակութային գործարար շփման եւ գործածարության խթանման մասնագիտացված դասընթացներ առաջարկող Intercultural Communication b.v. ընկերության դասընթացավար, եւ Լեքս վան Լույկը` Լեքս վան Լույկը CBI IT Outsoursing ծրագրի փորձագետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---