8 հունվարի 2002 - 22:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ
«Հայռուսգազարդ» ընկերությունը կշարունակի Վրաստանի մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի մատակարարումը մինչեւ ընթացիկ տարվա հունվարի 20-ը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, «Հայռուսգազարդ» ընկերությունը պատրաստ է շարունակել մատակարարումը հունվարի 20-ից հետո նույնպես, եթե վրացական կողմը ներկայացնի վճարման երաշխիքներ: Այժմ Վրաստան ներմուծվող էլեկտրաէներգիայի համար պարտավորվել է վճարել ամերիկյան «AES-TeսՈրՌ» ընկերությունը, որը Թբիլիսիի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականատերն է: Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն, կան տվյալներ, որ ամերիկացիները էլեկտրաէներգիան ձեռք են բերում վճարելով մեկ կվտ/ժ-ի համար 2.5 ցենտ: Հիշեցնենք, որ Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը սկսվել է նոր տարվա նախօրեին Գարդաբանի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: