1 փետրվարի 2010 - 19:12 AMT
ՎՏԲ բանկ (Հայաստան) ֆինանսավորել է նորաձեւ հագուստի մատակարարումներն Իտալիայից


Ըստ բանկի 2008-2010թթ. զարգացման ռազմավարական ծրագրի, ինչպես նաեւ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոքր ու միջին ձեռնարակատիրության օբյեկտների արտահանման եւ ներմուծման գործունեության ֆինանսավորմանը, «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն շարունակում է ավելացնել արտաքին առեւտրի ոլորտում գործարքների ֆինանսավորման համար հատկացվող ռեսուրսների ծավալները:

Ըստ բանկի մամլո ծառայության հաղորդագրության, 2010թ. հունվարին ՎՏԲ բանկ (Հայաստան) ֆինանսավորել է նորաձեւ հագուստի առաքումներն Իտալիայից` այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են Marina Rinaldi, Maxmara, բացելով «Մոդամաքս» ՍՊԸ-ն` հետաձգված վճարման իրավունքով: Այս հաշվարկագրի գծով որպես կատարող բանկ է հանդես գալիս կապիտալիզացիայի չափերով Իտալիայի խոշորագույն` Intesa SanPaolo բանկը, իսկ որպես վճարող հանդես է գալիս ՎՏԲ բանկ (Ռուսաստան) ԲԲԸ-ն:

«ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն միջազգային հաշվարկների ժամանակ տրամադրում է իր հաճախորդներին ծառայությունների ողջ սպեկտրը, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնում է վճարման անհատական սխեմաներ` օտարերկրյա ռեսուրսների ներգրավման հաշվին վարկավորման եւ առեւտրային ֆինանսավորման օգտագործմամաբ:

«Մոդամաքս» ՍՊԸ-ն եւ նրա հետ համագործակցող «Էվանթ-Գրուպ» ՍՊԸ-ն 2009թ. մայիսից «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ի հաճախորդներն են: Ընկերություններին են պատկանում նորաձեւ հագուստի եւ աքսեսուրաների մի քանի խանութներ Երեւանում` «Marina Rinaldi», «Odri», «Maxmara» եւ «Max&Co»: Քանի որ առաջին գործարքը կարելի է հաջողված համարել, ապա նախատեսվում է այդ սրահների համար կատարվող ապրանքի ներկրումը կատարել արդեն մշտական հիմքի վրա: