1 փետրվարի 2010 - 18:23 AMT
Հայ ուսանողներն ու քաղծառայողները կարող են դասընթացներ անցնել Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցում


Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցը (Ecole Nationale d'Administration-ENA) հայտարարում է ընդունելություն ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ ուսանողների եւ քաղծառայողների համար:

Ընդունելությունը նախատեսված է հետեւյալ երեք ուսումնական դասընթացների համար`միջազգային երկարատեւ` 18 ամսյա դասընթաց մինչեւ 35 տարեկան քաղծառայողների համար, միջազգային հարաբերությունների կարճատեւ դասընթաց` 9 ամիս տեւողությամբ, CIC (Cycle international court) նախատեսված է մինչեւ 30 տարեկան աշխատանքային փորձ ունեցող քաղծառայողների համար: Դասընթացը տեւելու է 2010 թ. նոյեմբերի 2-ից մինչեւ 2011 թ. հուլիսի վերջը:

Պետական համակարգի միջազգային դասընթացը 7 ամսյա տեւողությամբ նախատեսված է մինչեւ 25 տարեկան քաղծառայողների համար եւ սկսվելու է 2010 թ. հոկտեմբերի 4-ից մինչեւ 2011 թ. ապրիլի վերջը: